National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
15.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
12.12.2014
Գալուստ Սահակյանն ընդունել է Լատվիայի արտաքին գործերի նախարարին
1 / 4

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը դեկտեմբերի 12-ին ընդունել է Լատվիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Էդգարս Ռինկեւիչի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին՝ ԱԺ նախագահը նշել է, որ վերջին շրջանում երկու երկրների միջեւ հարաբերությունների դինամիկ զարգացումը խոսում է երկկողմ հարաբերությունների ամրապնդման փոխադարձ շահագրգռվածության եւ միմյանց նկատմամբ ունեցած հարգանքի մասին: Գալուստ Սահակյանի խոսքով՝ վերջին շրջանում առավել ընդլայնվել է Լատվիայի եւ Հայաստանի Հանրապետության միջեւ իրավապայմանագրային դաշտը, զարգացել է միջխորհրդարանական համագործակցությունը: ԱԺ նախագահը կարեւորել է նաեւ միջազգային կազմակերպություններում երկու երկրների խորհրդարանների համագործակցությունը: Անդրադառնալով Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու որոշմանը՝ Գալուստ Սահակյանը նշել է, որ Հայաստանը շարունակում է հանձնառու մնալ եվրոպական արժեքներին ու սկզբունքներին. Եվրոպական միությունը եղել եւ մնում է Հայաստանի Հանրապետության կարեւորագույն գործընկերներից մեկը:

ԱԺ նախագահն անդրադարձել է նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը՝ վերահաստատելով, որ Հայաստանը հավատարիմ է հակամարտության խաղաղ եղանակով կարգավորման սկզբունքին:

Հանդիպման ավարտին ՀՀ ԱԺ նախագահը հույս է հայտնել, որ 2015 թվականի ապրիլին Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի ոգեկոչման միջոցառումներին կմասնակցեն նաեւ լատվիացի գործընկերները:

Անդրադառնալով Հայաստանի՝ ԵՏՄ-ին միանալու որոշմանը՝ Լատվիայի արտաքին գործերի նախարարը նշել է, որ հարգում է մեր երկրի՝ աշխարհաքաղաքական իրադրությունից եւ ազգային շահերից բխող որոշումը: Նա փաստել է, որ Եվրոպական միությանը եւ Հայաստանին հետաքրքրող բոլոր ոլորտներում համագործակցությունը կշարունակվի, եւ այդ նպատակով կարող են մշակվել ճանապարհային քարտեզ ու նոր մանդատ:

Արտահայտելով ԼՂ հիմնախնդրի հետ կապված դիրքորոշումը՝ Էդգարս Ռինկեւիչը մասնավորապես նշել է, որ այն անփոփոխ է՝ սատարել հիմնախնդրի բանակցային ճանապարհով լուծմանը:

Անդրադառնալով հայ-լատվիական երկկողմ հարաբերություններին՝ նախարարը դրական է գնահատել մեր երկրների քաղաքական փոխհարաբերությունները, սակայն նկատել է, որ անհրաժեշտ է զարգացնել տնտեսական եւ կրթական ոլորտներում համագործակցությունը:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am